ՀՖՖ-ն Հռոմի «Մարքետինգ մրցանակաբաշխության» հաղթող:

«Լավագույն էլեկտրոնային մարքետինգ անվանակարգում գլխավոր մրցանակը տրվել է Շոտլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացրած մեծ բյուջետային նախագծին, իսկ հաղթողի մրցանակը Նիդեռլանդների ֆուտբոլի ֆեդերացիայի նախագծին:
Մրցանակը հանդիսավորապես Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներին է հանձնվել Իտալիայի մայրաքաղաք Հռոմում կայացած ՈՒԵՖԱ-ի մրցանակաբաշխության ժամանակ: ՀՖՖ ներկայացուցիչներն իրենց շնորհակալական խոսքում նշել են, որ ՀՖՖ նախագահը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջնահերթություն է սահմանել մանկապատանեկան ֆուտբոլի զարգացումը եւ իրենց գոհունակությունն են հայտնել, որ այդ ուղղությամբ տարված աշխատանքի մի փոքրիկ մասը ՈՒԵՖԱ-ի բարձրագույն ղեկավարության եւ մասնագիտական հեղինակությունների ընդգրկմամբ ժյուրիի կողմից արժանացել է այսպիսի գնահատականի:
Կարդացեք նաև
Որպես մրցանակ ՀՖՖ-ի մարքետինգային թիմին հնարավորություն կտրվի մեկ օր անցկացնել իրենց ընտրությամբ որեւէ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայում եւ ուսումնասիրել այդ երկրի լավագույն մարքետինգային նախագծի փորձը:
ՀՖՖ-ի «Դու էլ կարող ես դառնալ Հայաստանի ազգային հավաքականի անդամ» նախագիծն ընդգրկել էր Կոկա-Կոլա ընկերության հետ համատեղ անցկացրած գավաթային մրցաշարը եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մանկապատանեկան ֆուտբոլի ֆեյսբուքյան պաշտոնական էջը, որի մասնակիցների թիվը օրերի ընթացքում անցավ մի քանի հարյուրը:
ՀՖՖ

















































