Իսրայելում ընթացող ծանրամարտի Եվրոպայի 20 եւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում 20 տարեկանների պայքարին մասնակցող 69 կգ քաշային Վլադիկ Կարապետյանը զբաղեցրեց վերջին տեղը: Պոկում վարժությունում նրա 130 կիլոգրամ արդյունքն ամենացածրն էր ինը մասնակիցների մեջ, իսկ հրումում նա բարձրացրեց 160 կիլոգրամ: Եվ քանի որ նրանից ավելի վատ հանդես եկավ միայն թուրք Օկհան Օզենօղլուն՝ զրո ստանալով, Վլադիկիը «բարձրացավ» մեկ հորիզոնական՝ երկամարտի 290 կիլոգրամով էլ եզրափակելով մասնակիցների ցուցակը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: