Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթացող ԱԻԲԱ աշխարհի երիտասարդական առաջնությունում այսօր առնվազն երկու բրոնզե մեդալ գրանցվեց Հայաստանի հավաքականի հաշվարկին: 81 կգ քաշային կարգում Նիկոլ Արությունովը քառորդ եզրափակչում 12:7 հաշվով հաղթանակ տոնեց Անգլիայի ներկայացուցիչ Սթիդ Վուդալի նկատմամբ ու պայքարը կիսաեզրափակչում շարունակելու իրավունք նվաճեց՝ իր եւ մեր հավաքականի համար ապահովելով առնվազն բրոնզե մեդալ: Թիմակցի հաջողությունը կրկնեց +91 կգ քաշային Նարեկ Մելքոնյանը, որն իր հերթին 14:8 հաշվով պարտության մատնեց Ժոզիպ Գրանիկին (Խորվաթիա): Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: