Սույն թվականի նոյեմբերի 20-ին Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի, ինչպես նաև եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովների կողմից կազմակերպվել էին խորհրդարանային լսումներ` պատիժ կրող անձանց, այդ թվում նաև ցմահ ազատազրկման դատապարտված և անչափահաս դատապարտյալների իրավիճակը բարելավելու վերաբերյալ: Հետամուտ լինելով լսումների ընթացքում մասնակիցների հետ ձեռք բերված պայմանավորվածությանը`Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը,վերոնշյալ խնդիրների վերաբերյալ պատրաստել է մի շարք իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,որը փոխանցվել է վերոնշյալ խորհրդարանական մշտական հանձնաժողովներին, ինչպես նաև այս հարցերով լսումների ընթացքում հետաքրքրություն ցուցաբերած ԱԺ մի շարք պատգամավորների, այդ թվում «Հայաստանի Հանրապետական Կուսակցություն»,«Բարգավաճ Հայաստան»,«Հայ Ազգային Կոնգրես», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցութան անդամների:
Նախագծով առաջարկվում է ցմահ ազատազրկման տարիքային շեմը 18-ից դարձնել 21, անչափահաս դատապարտյալների և ազատազրկման դատապարտված այլանձանցպատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ անկախ հանձնաժողովի որոշումները յուրաքանչյուր դեպքում լինեն պատճառաբանված, ինչպես նաև վերանայելցմահ ազատազրկման դատապարտված անձանցպատժաչափերը:
Ակնկալում ենք, որ Ազգային ժողովի խմբակցությունները և պատգամավորները հետամուտ կլինեն այս օրենքի նախագծի անհրաժեշտությանդեպքում հետագալրամշակմանըևշուտափույթընդունմանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: