
Ուրեմն Տարոն Մարգարյանի պատգամավոր դարձած աներձագը թաղային հեղինակությո՞ւն է, որ նրան թաղայիններն են սատարել, մեր այս հարցին պարոն Մինասյանը պատասխանեց. «Ես չգիտեմ էնտեղ ինչ է եղել, ես չեմ էլ ճանաչում Տարոն Մարգարյանի աներորդուն, չեմ կարող ասել, թե ինչ է եղել Երևանում, այն, ինչ գիտեմ լրատվամիջոցներից, և բնական է Ձեր մասնագիտական արժանապատվությունը վիրավորած չլինեմ, բայց ասեմ, որ ոչ բոլորն էլ ճիշտ գրում»:
ՀՀԿ կառույցի առաջնորդը քննադատեց նաև գյումրեցիների այն հոգեբանությունը, որ Արման Սահակյանը տեղացի չէ, դրսից է, հետևաբար և ինչո՞ւ «թասիբով» գյումրեցիները նրան պիտի ձայն տան: «Ես մի պարզ ձևակերպում անեմ, հայրենասիրությունը այնքան վեհ ու խորը գաղափար է, որ չի կարելի տեղայնացնել, այսինքն վերածել թաղային, բակային, քաղաքային հայրենասիրության:Ես չեմ ժխտում, Գյումրիում կա արմատավորված միտում, որ անպայման լինի գյումրեցի և այլն, և այլն:Ես ինքս խորհուրդ եմ տալիս բոլոր նման մտածելակերպ ունեցող գյումրեցիներին, բոլոր ապարանցիների, լոռեցիների երևանցիների ու ղարաբաղցիներ մասին մտածեն հետևյալ կերպ, որ նրանք բոլորը արմատներով գյումրեցի են, ուղղակի միաժամանակ պապերով հանդերձ էնտեղ են ապրել,որպեսզի կարողանանք ի վերջո էս թերձևավորված խնդիրը վերցնել , հայրենասիրությունը իր բառի իմաստի խորությամբ ընկալել: «Շիրակ» ֆուտբոլային ակումբը կայծակնային առաջընթաց է ապրել, «Շիրակ» ֆուտբոլային ակումբը ժամանակին համարվել է Շիրակի մարզի, Գյումրի քաղաքի բրենդը, կարելի՞ է էդ նույն ակումբի նախագահին ասել ` գիտեք ձեր պապի պապի պապը ծնվել է Ջավախքում, դուք մերը չեք:Հայրենասիրությունը նորից եմ կրկնում չի լինում բակային ու թաղային, հայրենասիրությունը լինում է ազգային գաղափարախոսության հիմնաքարը», -ասաց ՀՀԿ առաջնորդը :
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև


















































