Մեր հավաստի տեղեկություններով՝ այս տարվա ամռանն ու աշնանը Տավուշի մարզից հունական ընկուզենիների արմատներ են առաքվել Կոտայքի մարզ, այնտեղ լվացվել-մաքրվելուց հետո ՝արտահանվել Իրան: Տավուշի մարզի բնակիչ բանվորները,տրակտորիստը, ովքեր տապալել են Կարմիր գրքում գրանցված ընկուզենիները եւ դրանք բենզասղոցով մաքրել ճյուղերից, գործի միջնորդ անձից դեռեւս չեն ստացել իրենց կատարած աշխատանքի վճարը՝ շուրջ 1 միլիոն դրամ: Մեր տեղեկություններով՝ առանց բնապահպանական պետական տեսչության եզրակացության հատվել է առնվազն 5-6 հատ հսկա ընկուզենի: Զարմանալի է, որ Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների կապակցությամբ քննություն կատարած ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունն անտեղյակ է այս փաստերից:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: