Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշից ընկուզենու արմատներ են արտահանվել Իրան

Դեկտեմբեր 06,2012 00:11

Մեր հավաստի տեղեկություններով՝ այս տարվա ամռանն ու աշնանը Տավուշի մարզից հունական  ընկուզենիների  արմատներ են առաքվել Կոտայքի մարզ, այնտեղ լվացվել-մաքրվելուց հետո ՝արտահանվել  Իրան: Տավուշի մարզի բնակիչ   բանվորները,տրակտորիստը, ովքեր  տապալել են Կարմիր գրքում գրանցված ընկուզենիները եւ  դրանք  բենզասղոցով մաքրել  ճյուղերից, գործի միջնորդ անձից դեռեւս չեն ստացել իրենց  կատարած աշխատանքի վճարը՝ շուրջ 1 միլիոն դրամ: Մեր տեղեկություններով՝  առանց բնապահպանական  պետական տեսչության եզրակացության  հատվել է  առնվազն 5-6 հատ հսկա  ընկուզենի: Զարմանալի է, որ  Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների  կապակցությամբ քննություն կատարած  ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունն անտեղյակ է  այս փաստերից:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31