Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալու են ԱԻԲԱ բռնցքամարտի աշխարհի երիտասարդների առաջնության կիսաեզրափակիչ մենամարտերը: Հայաստանի տասը բռնցքամարտիկներից եզարափակչի ուղեգրի համար պայքարելու իրավունք նվաճել են միայն երկուսը, որոնք ռինգ մտնելու են երեկոյան մրցահերթում: 81 կգ քաշային կարգում Նիկոլ Արությունովը հանդիպելու է ռուսաստանցի Իդրիս Շախմանովին, իսկ գերծանր՝ +91 կգ քաշային կարգում Նարեկ Մելքոնյանն ուժերը չափելու է Անգլիայի ներկայացուցիչ Հագի Ֆուրի հետ: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: