Լրահոս
Օրվա լրահոսը

Արագած Ախոյանը քենի էլ ունի, բաջանաղներ էլ, օրնիբուն աշխատող աներձագ էլ

Դեկտեմբեր 06,2012 13:22

ՖՈՏՈԼՈՒՐ

«Իհարկե աներձագ ունեմ: Միգուցե ասեիք հարեւաններ ունե՞մ: Իհարկե, ունեմ: Ավելացնեմ՝ ե՛ւ լավ ընկերներ ունեմ, ե՛ւ աներձագ ունեմ, ե՛ւ քենի ունեմ, բաջանաղներ ունեմ: Իսկ ինչի՞ հենց աներձագի»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԲՀԿ պատգամավոր Արագած Ախոյանն այսպես պատասխանեց հարցին, թե Դուք աներձագ ունե՞ք: Լրագրողների դիտարկմանը, որ Տարոն Մարգարյանն իր աներձագին դարձրեց պատգամավոր, Դուք չե՞ք ուզում Ձեր աներձագին էլ բերել խորհրդարան՝ նա պատասխանեց. «Դե լավ, մի էդ նախադեպ վերցրեք, տարածեք մնացած բոլորին: Կոնկրետ իմ աներձագն աշխատում է շինարարությունում՝ չարաչար, օրնիբուն: Նա կապ չունի իմ բիզեսի հետ, այլ շինարարական կազմակերպությունում աշխատում է»:

 Նա վստահեցրեց, որ չի ուզում, որ իր աներձագը պատգամավոր դառնա. «Կոնկրետ իմ շրջապատում երեւի թե շատերը դեմ էին, որ ես պատգամավոր դառնայի, բայց ես դառա, որովհետեւ ես էլ ունեմ իմ գործերը, իմ մտածելակերպը եւ ուզում եմ իմ չափով մասնակից լինել ներքաղաքական գործընթացին»:

Հարցին չե՞ք նախանձում Տարոն Մարգարյանին՝ նա ծիծաղեց. «Գիտեք, ես ոչ մեկին չեմ նախանձում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31