Իսրայելի Էյլաթ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ 23 տարեկանների առաջնությունում այսօր Հայաստանի հերթական ներկայացուցիչը՝ 85 կգ քաշային Սեդրակ Խաչատրյանը, առանձնապես աչքի չընկավ: Նա պոկում վարժությունում երեք հաջող մոտեցումով ի վերջո ցույց տվեց 150 կիլոգրամ, որն ընդամենը 8-րդ ցուցանիշն էր տասը մասնակիցների մեջ, հրումում նույնպես բավարարվեց ութերորդ արդյունքով (175կգ) եւ երկամարտի 325 կիլոգրամով բավարարվեց վերջին տեղով, քանի որ իռլանդացի եւ ուկրաինացի ծանրորդները հրում վարժությունում զրո ստացան: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: