
Էջմիածնի «գողերը» մեղադրվում են նաեւ GM Group ՍՊ ընկերությունից գողացած ավտոմեքենաների չգործող մարտկոցների համար:
Մեկ այլ դրվագով Ա. Հակոբյանը տեսել է էջմիածնեցի մի բնակչուհու, որը, ըստ գործի նյութերի, իր սենյակը օդափոխելուց հետո, մուտքի դուռը լավ չի փակել, Արայիկը գողացել էր գորգ, որը նվիրել էր իր ընկերուհի Նունուֆարին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
Մեկ այլ դրվագով էլ ամբաստանյալներից մեկը խնամու թաղման օրը ընկերների հետ մտել էր մետաղի ջարդոնի արտադրամաս եւ գողացել 600.000 դրամի պղնձյա փաթույթներ:
Կարդացեք նաև
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Վ. Խալաթյան) Արայիկ Հակոբյանին դատապարտել է 7 տարվա, Խաչատուրին՝ 6, Ֆելիքսին՝ 4 տարվա ազատազրկման, իսկ Գեւորգ Մելքոնյանին՝ 300.000 դրամ տուգանքի:
Ամբաստանյալների պաշտպանները վերաքննիչ բողոքով դիմել են ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարան՝ պահանջելով վերանայել դատավճիռը եւ նշանակել ավելի մեղմ պատիժ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ


















































