
ժամանակավոր հանձնաժողովի անդամ, կմասնակցեմ Ա.Ռուստամյանի դիմումի քննարկմանը միայն մյուս 82 պատգամավորների մասով, իսկ իմ մասով հարցի քննարկմանը չեմ մասնակցի:
Թեև որևէ օրենք չի սահմանափակում այլ` 82 պատգամավորների մասով հարցի քննարկմանը մասնակցելու իմ իրավունքը, հանձնաժողովի նախագահ Ն.Փաշինյանը, կոպտորեն խախտելով օրենքը, գերազանցելով իր իրավունքները, հայտարարեց, որ ինձ զրկում է ձայնի իրավունքից, ընդ որում նաև նիստի վարման կարգի վերաբերյալ կարծիք արտահայտելու իրավունքից:
Օրենքի նման կոպիտ ոտնահարումը ստիպեց ինձ լքել նիստերի դահլիճը` հայտարարելով, որ այդպիսի նիստն ապօրինի է:
82 պատգամավորների հարցով քննարկմանը իմ մասնակցելուն խոչընդոտելը կոպտորեն խախտում է օրենքի բազմաթիվ դրույթներ, սակայն հայտարարությունս չծանրաբեռնելու համար նշեմ առավել ակներև երկուսը`
ա. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը`«Պատգամավորն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով … ունենալ ելույթներ, տալ հարցեր և անել առաջարկություններ Ազգային ժողովի և նրա հանձնաժողովների … նիստերում»,
բ. «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետը, ըստ որի՝ «պատգամավորը պարտավոր է մասնակցել …այն հանձնաժողովների…նիստերին, որոնց կազմում նա ընդգրկված է»:
Հայտարարում եմ` Ն.Փաշինյանի կողմից թույլ տրված օրենքի կոպիտ ոտնահարման արդյունքում Ա.Ռուստամյանի 28.11.12թ. N 2-1447 դիմումի քննության առնչությամբ հանձնաժողովի նիստը, ինչպես նաև դրանում կայացրած որոշումները օրինական չեն, ուստի չեն կարող իրավական հետևանքներ առաջացնել:
ՀՀ Ազգային ժողովի էթիկայի հարցերով
ժամանակավոր հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյան


















































