«London Chess Classic» դասական շախմատի գերմրցաշարում մեկօրյա հանգստից եւ 5-րդ տուրում ազատ լինելուց հետո Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 6-րդ տուրում սպիտակներով ոչ-ոքի խաղաց Վլադիմիր Կրամնիկի (Ռուսաստան) հետ եւ 5,0 միավորով ընթանում է մրցաշարային աղյուսակի վեցերորդ հորիզոնականում: Այսօր Արոնյանի մրցակիցը անգլիացի Գավեյն Ջոնսն է: Լեւոնը խաղում է սեւերով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: