Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Էդիկ Ավետիսյանի նախագահությամբ, դեկտեմբերի 10-ին կանցկացվի դատաքննություն փաստաբան Կրոմվել Գրիգորյանն ընդդեմ ՀՀ Փաստաբանների պալատի հայցադիմումի գործով: Փաստաբանը վիճարկում է ՀՀ Փաստաբանների պալատի Խորհրդի 17.01.2012թ. նիստի որոշումը և պահանջում անվավեր ճանաչել այն:
Ինչպես «Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց Կ.Գրիգորյանը, որոշմամբ Փաստաբանների պալատի Խորհուրդն իրեն կարգապահական տույժի է ենթարկել՝ Կ.Գրիգորյանի վստահորդի հակառակորդի բողոքի հիման վրա: Փաստաբանը նորմալ է համարում, որ պարտված կողմը բողոք է ներկայացրել, սակայն անհասկանալի է, թե ինչու է Փաստաբանների պալատի Խորհուրդը հարգել այդ բողոքը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: