Դեկտեմբերի 5-ին Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են Թբիլիսիում բնակվող Հայաստանի երկու քաղաքացու, որոնք մեղադրվում են խարդախության մեջ: Հայտնում է «Գռուզիա օնլայն» պարբերականը: Ինչպես հայտնել են Վրաստանի ՆԳՆ-ից, ձերբակալվածներն են 1971թ. ծնված Վլադիմիր Ս.-ն և 1975թ. ծնված Դիանա Ե.-ն:
Ըստ գործի նյութերի, 2011թ. հունվարին Վլադիմիր Ս.-ն և Դիանա Ե.-ն Քեթևան և Անատոլիա Սապանաձեից 600 լարի և 5000 դոլար չափի գումար են շորթել` խոստանալով, որ համաներման միջոցով ազատ կարձակեն իրենց ազատազրկման դատապարտված որդուն` Դավիդ Սապանաձեին: Փողը ստանալուց հետո Վլադիմիր Ս.-ն և Դիանա Ե.-ն անհետացել են:
Փաստի հետ կապված քրեական գործ է հարուցվել:
Ըստ ՆԳՆ-ի, նշված անձիք հետապնդվում էին նաև Հայաստանում` նմանատիպ հանցագործություն կատարելու համար:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: