
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո «Նիսսանի» վարորդը ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել շենքի պատին, իսկ հետո՝ էլեկտրասյանը: Իսկ «Մերսեդեսը» «Նիսսանի» հարվածից հետո բախվել է ճամփեզրին կայանված «Օպել» մակնիշի 33 ՏՍ 534 համարանիշի ավտոմեքենային:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով «Նիսսանի» վարորդ Ա. Յախանեջյանը և նրա որդին՝ 21-ամյա Վահե Յախանեջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մալաթիա բժշկական կենտրոն, իսկ «Մերսեդեսի» վարորդը՝ թիվ 3 կլինիկական հիվանդանոց:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննությասն բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանը:
Կարդացեք նաև
Քննիչի հանձնարարականով «Նիսսանն» ու ««Մերսեդեսը» տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանման տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Յախանեջյանն աշխատում է Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնում՝ որպես ատամնատեխնիկ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի


















































