Լրահոս
Օրվա լրահոսը

Ատամնատեխնիկը «Նիսսանով» բախվել է «Մերսեդեսին», վերջինս էլ` կայանված «Օպելին». կան վիրավորներ

Դեկտեմբեր 09,2012 20:26

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Տիչինա փողոցի բնակիչ, 49-ամյա Արսեն Յախանեջյանը, վարելով «Նիսսան Արմադա» մակնիշի 50 ՍV 100 համարանիշի ավտոմեքենան, Սեբաստիա փողոցի վրա՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց, բախվել է Երևան քաղաքի Միքայելյան փողոցի բնակիչ, 59-ամյա Ժորա Հաջիկյանի վարած «Մերսեդես Բենս» մակնիշի 85 VP 888 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո «Նիսսանի» վարորդը ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել շենքի պատին, իսկ հետո՝ էլեկտրասյանը: Իսկ «Մերսեդեսը» «Նիսսանի» հարվածից հետո բախվել է ճամփեզրին կայանված «Օպել» մակնիշի 33 ՏՍ 534 համարանիշի ավտոմեքենային:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով «Նիսսանի» վարորդ Ա. Յախանեջյանը և նրա որդին՝ 21-ամյա Վահե Յախանեջյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մալաթիա բժշկական կենտրոն, իսկ «Մերսեդեսի» վարորդը՝ թիվ 3 կլինիկական հիվանդանոց:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննությասն բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանը:

Քննիչի հանձնարարականով «Նիսսանն» ու ««Մերսեդեսը» տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանման տարածք:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Յախանեջյանն աշխատում է Վլադիմիր Ավագյանի անվան բժշկական կենտրոնում՝ որպես ատամնատեխնիկ:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31