Ղազախստանում անցկացված շախմատի «Պավլոդար օփեն» մրցաշարն ավարտվեց Ավետիք Գրիգորյանի հաղթանակով: Հայաստանցի գրոսմայստերը տասը հնարավորից վաստակեց 8,0 միավոր եւ պայքարն ավարտեց միանձնյա առաջատարի դերում:
107 մասնակիցների մրցապայքարում 20 առաջատարների մեջ են նաեւ մեր հանրապետության մյուս երեք ներկայացուցիչները: Հովհաննես Գաբուզյանը 7,0 միավորով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը, Զավեն Անդրիասյանը եւ Հրայր Սիմոնյանն իրենց անվան դիմաց գրանցեցին 6,5-ական միավոր եւ գրավեցին, համապատասխանաբար, 13-րդ եւ 20-րդ տեղերը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: