«Մի կեղծեք պատմությունը, ես իրավունք ունեմ իմանալ ճշմարտությունը»,- այսօր այս գրառությամբ երկու հրապարակախոս Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առիթով ԵՊՀ պատմության ֆակուլտետի շենքի առջեւ լուռ բողոքի ակցիա անցկացրին: Ակցիան ուղղված էր ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի համահեղինակած պատմության դասագիրքի դեմ:
«Պատմության ֆակուլտետի արտադրած դասագրքում կեղծված է պատմությունը… եւ քանի որ այսօր մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, ուզում ենք հիշեցնել, որ պատմությունը եւս իրավունքների մի կծիկ է, որը իրավունք ունենք իմանալ ճշմարտությամբ, ոչ թե ցանկալիով»,- ասաց հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը:
Հրապարակախոս Արա Նեդոլյանն էլ հավելեց, որ պատմության ֆակուլտետի դեկանին ՀՀ քաղաքացիներն են վճարում, որ դասավանդի եւ ինքը դեմ է, որ դեկանն իր աշխատանքը չի անում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: