Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ակցիա ընդդեմ Էդիկ Մինասյանի. «Պատմությունն ուզում ենք իմանալ ճշմարտությամբ, ոչ թե ցանկալիով» (Տեսանյութ)

Դեկտեմբեր 10,2012 23:06

«Մի կեղծեք պատմությունը, ես իրավունք ունեմ իմանալ ճշմարտությունը»,- այսօր այս գրառությամբ երկու հրապարակախոս  Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առիթով ԵՊՀ պատմության ֆակուլտետի շենքի առջեւ լուռ բողոքի ակցիա անցկացրին: Ակցիան ուղղված էր ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի համահեղինակած պատմության դասագիրքի դեմ: 

«Պատմության ֆակուլտետի արտադրած դասագրքում կեղծված է պատմությունը… եւ քանի որ այսօր մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, ուզում ենք հիշեցնել, որ պատմությունը եւս իրավունքների մի կծիկ է, որը  իրավունք ունենք իմանալ ճշմարտությամբ, ոչ թե ցանկալիով»,- ասաց հրապարակախոս Զարուհի Հովհաննիսյանը:

Հրապարակախոս Արա Նեդոլյանն էլ հավելեց, որ պատմության ֆակուլտետի դեկանին ՀՀ քաղաքացիներն են  վճարում, որ դասավանդի եւ ինքը դեմ է, որ դեկանն իր աշխատանքը չի անում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31