
«Ես հայտարարում եմ ազգայնական նոր շարժման սկիզբը ու դրանով էլ պայքարելու եմ ընտրություններին ու նույնիսկ հասնելու նրան, որ դպրոցներում ազգայնականության դասեր մտցնեն»,-ասաց նա:
«Իմ ընտրական շանսերը ես շատ քիչ եմ գնահատում, մեկ ամիս առաջ Ահարոն Ադիբեկյանը հաշվարկեց հազիվ 0.3 տոկոս ձգեց, իսկ դրանից առաջ մինուս 3 էր տալիս: Ես իմ PR տեխնոլոգիաներով, այսինքն՝ իմ անկեղծությամբ, գրագիտությամբ, հայրենասիրությամբ 10-15 անգամ աճեցնելու եմ այդ 0.3 տոկոսը: Եթե դառնամ նախագահ սահմանադրական հանրաքվե կանեմ, այն անելու եւ Շահամիր Շահամիրյանի «Հայոց տունը» դնելու համար: Երկրորդը՝ կձւափոխեմ ազգային ժողովը ու իրական մարդկանց կտանեմ այնտեղ, ոչ թե այնպիսիններին, որոնք կարող են 3 գիշեր մարտի 1 կազմակերպել: Այնտեղ իսկակակ քաղաքագետներ պիտի հայտնվեն, որոնք հիմա փողոցներում վրանների տակ են. հենց նրանք պետք է գան այդ հասարակաց տունը, կարգի բերեն: Ազգային ժողովը հասարակաց տուն է դարձել»,-նշում է Սարգսյանը, իրեն մրցակից համարելով էպոսագետ Վարդան Սեդրակյանին, որն էլ ըստ Սարգսյանի՝ ապագա ունի եւ կարող է հեռուն տանել իր գաղափարներով:
Ի պատասխան Aravot.am-ի այն հարցի, որ օրինակ էպոսագետը ընտրվելուց հետո երեք նախագահներին տանելու է իր մոտ աշխատելու, դուք ո՞ւմ հետ կաշխատեք, Սարգսյանը ասաց. «Ոչ մեկի: Կարող ա Էպոսագետը նրանց իր էպոսում տեղավորի, բայց ես ունեմ «Հայոց տուն», որտեղ նրանցից ոչ մեկը չի տեղավորվի»:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ


















































