
Առավոտյան մրցահերթում Հայաստանի ներկայացուցիչ, 49 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը հանդիպելու է հունգարացի Իշտվան Լակատոսի հետ, իսկ 64 կգ քաշային կարգում Արթուր Քիրաջյանի մրցակիցը լինելու է լիտվացի Էվալդաս Պետրաուսկասը: Մեր հանրապետության եւս մի ներկայացուցիչ՝ Նարեկ Աբգարյանը (52 կգ) երեկոյան ուժերը չափելու է Ստեֆան Իվանովի (Բուլղարիա) հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































