Վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ մոտ մեկ շաբաթ տեւած այցելությունը Միացյալ Նահանգներ, «Առավոտի» աղբյուրի փոխանցմամբ, ուներ ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական նպատակ: Այսպես. մեր տեղեկություններով՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն ԱՄՆ-ում ունեցել է մի շարք քաղաքական հանդիպումներ, որոնց նպատակը եղել է նախագահ Սերժ Սարգսյանի՝ անցած տարիների իրականացրած քաղաքականությունը դրական լույսի տակ ներկայացնելը: Վարչապետը ոչ միայն ներկայացրել է այս իշխանության վերջին տարիների գործունեությունը, նաեւ խոսել է առաջիկա ծրագրերի մասին: ԱՄՆ-ում ունեցած հանդիպումներից վարչապետը եւ նրան ուղեկցողները բավական գոհ են մնացել: Ասում են՝ ամերիկյան պաշտոնյաների կողմից նախագահ եւ վարչապետ Սարգսյաններին ուղղված քաղաքական մեսիջները բավական դրական են եղել:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: