
Լրագրողների հետ զրույցում Մշակույթի նախարարության գրահրատարակչական գործի գործակալության պետ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ մրցույթը խթանում է հրատարակչական գործը. «Տարեցտարի նկատվում է մեր հրատարակիչների ձգտումը` առավել լավ ու հետաքրքիր գրքեր հրատարակելու գործում: Մրցանակաբաշխությունն ընդգրկում է բովանդակային, նաեւ` տպագրական որակային չափանիշներ: Կարծում եմ, հետագայում կավելանան նորանոր տպագրական հմտությունները»:
Միլիտոնյանը հավելեց, որ միջազգային մրցույթներում եւ ցուցահանդեսներում ներկայացված հայաստանյան գրքերն ուշագրավ են իրենց ժանրով եւ տպագրական որակով. «Արդեն 9-րդ տարին է, ինչ ԱՊՀ մրցութներում մեր գրքերը ստանում են տարբեր մրցանակներ: Կարեւոր է, որ Հայաստանի հրատարակած գրքերը իրենց ներդրումն են ունենում տպագրական գործում»:
ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի խոսքով. «Հասարակության ուշադրությունը սեւեռված է գրքին, գրատպությանը, գրքի պոլիգրաֆիական որակին եւ գիրքը որպես արժեք ընկալելուն: Ոլորտում կա առաջընթաց` գրքերի դիզայնի եւ բովանդակության առումով: Այս տարի սահմանվեցին գրքերի տպագրման չափորոշիչները, որոնք ազդեցություն թողեցին գրքերի որակի վրա»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ



















































