Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Միլիտոնյան. «Միջազգային մրցույթներում Հայաստանի ներկայացրած գրքերն ուշագրավ են ժանրով եւ տպագրական որակով»

Դեկտեմբեր 14,2012 21:28

Այսօր Առնո Բաբաջանյան համերգասրահում տեղի ունեցավ «Գրքարվեստ-2012» հանրապետական 5-րդ մրցույթի մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը: Մայիսի 24-ին և 25-ին Ղազախստանի Աստանա քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» 9-րդ միջազգային մրցույթը, որին մասնակցել է ԱՊՀ 10 երկիր: «Գրքարվեստ» 9-րդ միջազգային մրցույթին Հայաստանը գրքեր և ալբոմներ է ներկայացրել բոլոր յոթ անվանակարգերում: Մրցանակային տեղ զբաղեցրել է չորս գիրք:

Լրագրողների հետ զրույցում Մշակույթի նախարարության գրահրատարակչական գործի գործակալության պետ Էդվարդ Միլիտոնյանը նշեց, որ մրցույթը խթանում է հրատարակչական գործը. «Տարեցտարի նկատվում  է մեր հրատարակիչների ձգտումը` առավել լավ ու հետաքրքիր գրքեր հրատարակելու գործում: Մրցանակաբաշխությունն ընդգրկում է բովանդակային, նաեւ` տպագրական որակային չափանիշներ: Կարծում եմ, հետագայում կավելանան նորանոր տպագրական հմտությունները»:

Միլիտոնյանը հավելեց, որ միջազգային մրցույթներում եւ ցուցահանդեսներում ներկայացված հայաստանյան գրքերն ուշագրավ են իրենց ժանրով եւ տպագրական որակով. «Արդեն 9-րդ տարին է, ինչ ԱՊՀ մրցութներում մեր գրքերը ստանում են տարբեր մրցանակներ: Կարեւոր է, որ Հայաստանի հրատարակած գրքերը իրենց ներդրումն են ունենում տպագրական գործում»:

ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանի խոսքով. «Հասարակության ուշադրությունը սեւեռված է գրքին, գրատպությանը, գրքի պոլիգրաֆիական որակին եւ գիրքը որպես արժեք ընկալելուն: Ոլորտում կա առաջընթաց` գրքերի դիզայնի եւ բովանդակության առումով: Այս տարի սահմանվեցին գրքերի տպագրման չափորոշիչները, որոնք ազդեցություն թողեցին գրքերի որակի վրա»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31