Պեկինում մեկնարկած «Համաշխարհային մտավոր խաղերի» առաջին օրը կայծակնային շախմատի չորս տուրից հետո Հայաստանի լավագույն գրոսմայստերներ Լեւոն Արոնյանն ու Էլինա Դանիելյանը 2,0-ական միավորով ընթանում են, համապատասխանաբար, 10-րդ եւ 9-րդ տեղերում: Այսօր տղամարդկանց եւ կանանց 16-ական մասնակիցները եզրափակիչ երեք տուրերով կորոշեն կայծակնային մրցաշարի հաղթողին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: