
Այսպիսով, ՀԱԿ-ը կշահեր հասարակության գոնե մի մասի վստահությունը, առնվազն չէր կորցնի արժանապատվությունը: Բայց կկորցներ «Բարգավաճ Հայաստանի» բարեհաճությունն ու, ըստ ամենայնի, դրանից բխող նյութական հետևանքները: Եվ ՀԱԿ-ը մի վերջին անգամ ԲՀԿ-ին մատուցեց իր ծառայությունը` Գագիկ Ծառուկյանի ու «Բարգավաճ Հայաստանի» գործունեության իրական գնահատականը չտալու ծառայությունը:
Համաժողովրդական շարժման`տասնյակ-հազարավոր քաղաքացիների նվիրվածության, հավատարմության, հույսի և հավատի վրա հիմնված շարժման անունից գրասենյակային մի երիտասարդ հայտարարություն է անում ու արդարացնում «Բարգավաճ Հայաստանին»: Այսինքն` ՀԱԿ-ը, Լևոն Տեր-Պետրոսյանը հերթական անգամ ցույց տվեց, որ հասարակության, քաղաքացիների նկատմամբ անգամ նվազագույն հարգանք չունի, որ հասարակությանը վերաբերվում է՝ որպես բարգավաճական մտածողությամբ, գավառական ինտելեկտ ունեցող մարդկանց զանգվածի, որի հետ կարելի է վարվել, ինչպես կթելադրի իր «գիտական ու քաղաքագիտական իմաստնությունը»:
ՀԱԿ անդամները, ղեկավար անդամներն այս սկզբունքային, վճռորոշ պահին բաժանվեցին երկու մասի` կռապաշտությունը որպես գործունեության հիմնական սկզբունք դարձրած մեծամասնության և առերևույթ այս գործընթացին չմասնակցող, անանուն քննադատող (բացառությամբ մեկ-երկու գործիչների) փոքրամասնության: Բայց այս խմբի` առաջին հայացքից ավելի սկզբունքային ՀԱԿ-ականներն իրականում իրենց լռությամբ կատարում են նույն գործառույթը. աջակցում են անսկզբունքայնությանը և մասնակցում քաղաքական համակարգի աղճատման՝ ՀԱԿ-ի կողմից որդեգրած հետևողական քաղաքականությանը:
Կարդացեք նաև
«168 ԺԱՄ»


















































