
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ դեկտեմբերի 15-ին, Ոստիկանության Կոտայքի բաժին հայտարարություն է տվել Բալահովիտ գյուղի Սումգայիթ թաղամասի բնակիչ 27-ամյա Արմեն Այվազյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 18:00- 23:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք պատուհանից մտնելով տուն ննջասենյակից գողացել ոսկյա զարդեր ու «Քենոն» տեսակի թվային ֆոտոխցիկ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ ժամանակահատվածում, երբ տեղի է ունեցել գողությունը, Ա. Այվազյանը իր ընտանիքի անդամների հետ տանը չեն եղել: Նրանք մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության: Եվ միայն վերադառնալով տուն՝ նկատել են, որ տան եվրոպատուհանը բաց է, իսկ տան ներսում խառնաշփոթ վիճակ է:
Գ. Շամշյանը հայտնում է, որ Ա. Այվազյանը աշխատում է «Օրանժ Արմենիա» ընկերությունում՝ որպես կապի ինժեներ: Իսկ գողոնը գնահատվում է մոտ 14 հազար ԱՄՆ դոլար:


















































