Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրանժ Արմենիա» ընկերության աշխատակցի տանից գողացել են խոշոր չափի ոսկյա զարդեր

Դեկտեմբեր 16,2012 13:37

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում քննիչ Էդգար Բալոյանի կողմից քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրօր-ի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) հատկանիշներով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ դեկտեմբերի 15-ին, Ոստիկանության Կոտայքի բաժին հայտարարություն է տվել Բալահովիտ գյուղի Սումգայիթ թաղամասի բնակիչ 27-ամյա Արմեն Այվազյանը և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 18:00- 23:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք պատուհանից մտնելով տուն ննջասենյակից գողացել ոսկյա զարդեր ու «Քենոն» տեսակի թվային ֆոտոխցիկ:

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ այդ ժամանակահատվածում, երբ տեղի է ունեցել գողությունը, Ա. Այվազյանը իր ընտանիքի անդամների հետ տանը չեն եղել: Նրանք մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության: Եվ միայն վերադառնալով տուն՝ նկատել են, որ տան եվրոպատուհանը բաց է, իսկ տան ներսում խառնաշփոթ վիճակ է:

Գ. Շամշյանը հայտնում է, որ Ա. Այվազյանը աշխատում է «Օրանժ Արմենիա» ընկերությունում՝ որպես կապի ինժեներ: Իսկ գողոնը գնահատվում է մոտ 14 հազար ԱՄՆ դոլար:

shamshyan.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31