Կառաջադրի՞ արդյոք իր թեկնածությունը Գագիկ Ծառուկյանը. այս հարցով մեր կարճաժամկետ հարցմանը, որը սկսել էինք դեկտեմբերի 3-ից, մասնակցել էին ընդամենը 168 հոգի: Սակայն նրանց մեծամասնությունը՝ 30%-ը, ճիշտ կանխատեսում էր արել՝ բացասական պատասխան տալով հարցին: 27%-ն այսուհանդերձ կարծում էր, թե Ծառուկյանը կառաջադրվի:
Հաջորդ ճիշտ կանխատեսումը արել էին ընդամենը 10 հոգի, պատասխանելով, որ եթե Ծառուկյանի չառաջադրվի՝ չի պաշտպանի որեւէ թեկնածուի:
Մյուս պատասխանների արդյունքներն այսպիսին են:
Եթե չառաջադրվի՝ կպաշտպանի Սերժ Սարգսյանին (24%, 40 Votes)
Եթե չառաջադրվի՝ կպաշտպանի Լեւոն Տեր-Պետրոսյանին (9%, 15 Votes)
Այսօր սկսում ենք նոր կարճաժամկետ հարցում՝ կառաջադրի՞ արդյոք իր թեկնածությունը Լեւոն Տեր-Պետրոսյանը: Մասնակցեք հարցմանը, դրսեւորեք կանխատեսելու ձեր ունակությունը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: