Չինաստանի մայրաքաղաքում ընթացող «Համաշխարհային մտավոր խաղերում» այսօր որոշվելու են կայծակնային շախմատի տղամարդկանց եւ կանանց մրցաշարերի հաղթողներն ու մրցանակակիրները: Ութ տուրից հետո Հայաստանի լավագույն շախմատիստ Լեւոն Արոնյանը վաստակել է 6,0 միավոր եւ լրացուցիչ գործակիցներով ընթանում է առաջին տեղում: Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանն իր անվան դիմաց գրանցել է 3,5 միավոր եւ եզրափակում է առաջին տասնյակը:
Այսօր կայանալու են կայծակնային շախմատի եզրափակիչ չորս տուրերը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: