
Բելառուսի նախագահը նշել է, որ ՀԱՊԿ-ի անդամները բավարարել են կազմակերպությունից դուրս գալու Տաշքենդի դիմումը: Լուկաշենկոյի խոսքերով, ՀԱՊԿ պետությունները պայմանավորվել են, որ այլևս որևէ ներողամտություն չեն ցուցաբերի այն պետությունների նկատմամբ, որոնք կցանկանան անդամակցել կազմակերպությանը, այդ թվում՝ Ուզբեկստանի:
Նախորդ անգամ Տաշքենդը պաշտոնապես դադարեցրել էր իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում՝ 2012թ. հունիսին: Այդ ժամանակ Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ երկրի իշխանությունները համաձայն չեն Աֆղանստանի մասով ռազմավարական ծրագրերին: Սակայն ռուսական կողմը այդ փաստարկը համարել էր ոչ համոզիչ: Փորձագետները ՀԱՊԿ-ից դուրս գալու Ուզբեկստանի որոշումը կապում են Ուզբեկստանում ԱՄՆ ռազմակայան տեղակայելու երկրի իշխանությունների ցանկության հետ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ


















































