Լրահոս
Օրվա լրահոսը

РБК. «Ուզբեկստանի ՀԱՊԿ անդամակցությունը դադարեցված է»

Դեկտեմբեր 19,2012 16:17

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները այսօր որոշում են կայացրել Ուզբեկստանի անդամակցությունը դադարեցնելու մասին: Այս մասին այսօր հայտնել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Մոսկվայում ՀԱՊԿ խորհրդի նիստի իր ելույթում: Գրում է «Էռ Բե Կա» լրատվականը:

Բելառուսի նախագահը նշել է, որ ՀԱՊԿ-ի անդամները բավարարել են կազմակերպությունից դուրս գալու Տաշքենդի դիմումը: Լուկաշենկոյի խոսքերով, ՀԱՊԿ պետությունները պայմանավորվել են, որ այլևս որևէ ներողամտություն չեն ցուցաբերի այն պետությունների նկատմամբ, որոնք կցանկանան անդամակցել կազմակերպությանը, այդ թվում՝ Ուզբեկստանի:

Նախորդ անգամ Տաշքենդը պաշտոնապես դադարեցրել էր իր անդամակցությունը ՀԱՊԿ-ում՝ 2012թ. հունիսին: Այդ ժամանակ Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ երկրի իշխանությունները համաձայն չեն Աֆղանստանի մասով ռազմավարական ծրագրերին: Սակայն ռուսական կողմը այդ փաստարկը համարել էր ոչ համոզիչ: Փորձագետները ՀԱՊԿ-ից դուրս գալու Ուզբեկստանի որոշումը կապում են Ուզբեկստանում ԱՄՆ ռազմակայան տեղակայելու երկրի իշխանությունների ցանկության հետ:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31