
Բայց քանի որ պարոն Բալասանյանը իր պաշտոնը ստանձնելու օրվանից աղմկում է, թե քաղաքապետարանը պարտքերի տակ է, Վարդան Ղուկասյանը բյուջեն ավերակ է դարձրել ու հեռացել, Aravot.am-ը քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանից հետաքրքրվեց, թե ո՞ւմ փողերով են զարդարել տոնածառը: «Կարկասը նոր չէ, նախկինում եղածն է, որը մենք օգտագործում ենք այս պահին և շատ գեղեցիկ է, իսկ տոնածառի ճյուղերը բնապահպանության և գյուղատնտեսության նախարարի թույլտվությամբ սանիտարական էտում ենք կատարել Աշոցքի անտառտնտեսությունից` մեր ուժերով , և անվճար տեղափոխել ենք: Մի փոքր ծախսեր ենք կատարել լուսավորության վրա , և այս բեմը, որ տեսնում եք, դա սարքել ենք, ուրիշ ծախսեր չենք կատարել», -պարզաբանեց քաղաքապետարանի պաշտոնյան: Իսկ այդ ամենը ինչքա՞ն է նստել քաղաքապետարանի աղքատիկ բյուջեի վրա. Կնյազ Մանասյանը փոխանցեց, որ հաշվարկ դեռևս կատարված չէ, սակայն իրենց ավագանին թույլատրել է օգտագործել 3 միլիոն դրամ, բայց իրենք խնայողություններ են արել` օգտագործելով կեսը, 1 միլիոնից նույնիսկ մի քիչ պակաս: Այսինքն ստացվում է, որ «տաշի-տուշի» կարելի է անել և անել դատարկ գրպանով: Հիշեցնենք, որ ավագանու նիստերից մեկի ժամանակ նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը, խոսելով Վարդան Ղուկասյանի մանկապարտեզներում կազմակերպած հանդեսների մասին, զարմացած ու զայրացած ասաց. «Ծախսել են ինչ-որ գումարներ, ինչ-որ միջոցառումներ, նայում ես 30 կամ 40 միլիոն , զարմանում ես, ասում ես , լավ` էս ո՞ւմ վրա են էս տաշի տուշին արել , արա՛, չեղած բյուջեի՞, երբ որ 4 ամսի աշխատավարձ չեն տվել»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ


















































