«Հարսնաքար» ռեստորանային համալիրում այս տարվա հունիսին տեղի ունեցած բռնարարքների գործով դատաքննությունը երեկ ավարտվելուց հետո ՀՀ փաստաբանների պալատի նախագահի գրությունը դատարանին տրամադրեց ռեստորանի մատուցող, ամբաստանյալ Դավիթ Ադամյանի պաշտպանը` հանրային պաշտպանի գրասենյակից Սերգեյ Մկրտչյանը:Նա արձակուրդ է մեկնում դեկտեմբերի 25- ին եւ կվերադառնա հունվարի 30-ին:
Դատարանը չի կարող պաշտպանի բացակայությամբ նիստեր հրավիրել, հետեւաբար, հարկ կլինի ներգրավվել նոր հանրային պաշտպան:
Այսօր դատավոր Դավիթ Հարությունյանը դիմելու է հանրային պաշտպանի գրասենյակ, որպեսզի գործով ներգրավվեն նոր պաշտպանի:
Չի բացառվում, որ նա մինչ ծանոթանա գործի նյութերին՝ արձակուրդից վերադառնա Սերգեյ Մկրտչյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: