Այսօր կառավարության նիստից հետո աշխատանքի եւ սոցիալական հարցերի, տրանսպորտի եւ կապի, արդարադատության ՀՀԿ-ական նախարարները պնդում էին, որ տեղյակ չեն իրենց կուսակցական ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի՝ լրագրողին ուղղված սպառնալիքներից. «Յալլա, յալլա, ծնոտդ կկոտրեմ»:
«Տեղյակ չեմ, ճիշտն ասած, բայց, իհարկե, լավ երեւույթ չէ»,- ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:
Հրայր Թովմասյանն էլ ասաց, թե երեկ զբաղված է եղել ու չի հասցրել տեղեկանալ. «Ընդամենը առավոտյան եմ կարողացել ինֆորմացիա վերցնել: Նման երեւույթները ցանկալի չեն»:
Դեպքի մասին տեղեկություններ չունեին նաեւ Գագիկ Բեգլարյանն ու արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: