Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ պատգամավոր. «Ես Մհեր Սեդրակյանից էդպիսի բան չեմ սպասում»

Դեկտեմբեր 20,2012 23:24

Aravot.am-ը ՀՀԿ պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանին խնդրեց մեկնաբանել Մհեր Սեդրակյանի եւ լրագրող Մհեր Արշակյանի միջադեպը: Պատգամավորի խոսքերով՝ «Ես այդ պահին այնտեղ չեմ եղել, իսկ Մհեր Սեդրակյանն իմ մտերիմ, ինձ հարազատ մարդ է, իմ ընկերն է, այդպիսի բաներ ես չեմ սպասում  իրենից»:

Մենք ճշտեցինք, այսինքն, չե՞ք հավատում, որ նա կարող էր լրագրողին ասել «կտամ ծնոտդ կպոկեմ, յալլա, դավայ, թռի»՝ նա պատասխանեց. «Ասում եմ՝ ես ներկա չեմ եղել, չեմ սպասում նրանից»:

Մեր հարցին՝ բա ումի՞ց եք սպասում՝ վերջինս պատասխանեց, թե« ով կանի նման բան՝ նրանից էլ կսպասեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31