Ռուսական ԶԼՄ-ները գրում են այն մասին, որ Վրաստանն ու Ադրբեջանը հրաժարվել են ԱՊՀ ֆուտբոլային ակումբների առաջնությանը մասնակցել: Թեեւ հարցը դեռ քննարկան փուլում է եւ վերջնական որոշում չկա, Վրաստանի ՖՖ-ն հայտարարել է, թե գերադասում է իր ազգային առաջնությունը զարգացնել: Իսկ Ադրբեջանի ֆեդերացիան ընդհանրապես հարցը քննարկության թեմա չի դարձրել, քանի որ նրանց ֆուտբոլային ղեկավարության ունեցած տեղեկություններով նախաձեռնությունը ոչ թե Ռուսաստանինն է, այլ՝ անհատ մարդկանց: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: