Վրաստանի Քվեմո Քարթլի նահանգի Մառնեուլիի շրջանի հայկական գյուղերում՝ Կարմիր գյուղում,Աղքորփիում, Խոժոռնիում, Դամիայում եւ այլն, մեծ է արտագաղթը դեպի Ռուսաստան: Շուլավերին հարակից Կարմիր գյուղի բնակիչները «Առավոտի» թղթակցին հայտնեցին, որ իրենց գյուղի 350 տներից 150-ը դատարկ է: Արտագաղթի հիմնական պատճառը գործազրկությունն է:
Մառնեուլիի շրջանում աճում է ադրբեջանցիների թիվը: Ադրբեջանաբնակ գյուղերում ավանդաբար մեծ է ծնելիության մակարդակը; Ըստ հաշվարկների՝ Քվեմո-Քարթլի նահանգում ապրում է ավելի քան 300 հազար ադրբեջանցի:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: