
Այդ մասին այսօր տեղեկացանք այս գործով ամբաստանյալ Անահիտ Գրիգորյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վարդուհի Էլբակյանից:
Վերաքննիչ բողոքի հիմք է դարձել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Լեւոն Ավետիսյանի կայացրած դատավճիռը:
Գլխավոր հաշվապահ, շաքարային դիաբետով տառապող Անահիտ Գրիգորյանը դատապարտվել է 9, քաղցկեղով հիվանդ Սաթենիկ Սարգսյանը՝ 7 տարվա ազատազրկման:
Կարդացեք նաև
4-ական տարվա ազատազրկման են դատապարտվել գլխավոր հաշվապահի ամուսինը՝ Սարգիս Դանիելյանը, ազգականները Արմեն եւ Արմինե Գրիգորյանները եւ Աղավնիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ քաղցկեղ հիվանդությամբ տառապող, այս տարի վիրահատության ենթարկված Սարգիսը, Արմենն եւ Արմինեն կալանավորվել են դատական նիստերի դահլիճում՝ դատավճիռը հրապարակվելուց հետո:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ


















































