Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայինկասացիայի» նախկին աշխատակիցները բողոք են բերել

Դեկտեմբեր 25,2012 12:04

Առանձնապես խոշոր չափի գումարներ յուրացնելու մեջ մեղադրվող «Հայինկասացիայի» նախկին աշխատակիցների վերաքննիչ բողոքի քննությունը նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում 2013թ. հունվարի 10-ին:

Այդ մասին այսօր տեղեկացանք այս գործով ամբաստանյալ Անահիտ Գրիգորյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վարդուհի Էլբակյանից:

Վերաքննիչ բողոքի հիմք է դարձել Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Լեւոն Ավետիսյանի կայացրած դատավճիռը:

Գլխավոր հաշվապահ, շաքարային դիաբետով տառապող Անահիտ Գրիգորյանը դատապարտվել է 9, քաղցկեղով հիվանդ Սաթենիկ Սարգսյանը՝ 7 տարվա ազատազրկման:

4-ական տարվա ազատազրկման են դատապարտվել գլխավոր հաշվապահի ամուսինը՝ Սարգիս Դանիելյանը, ազգականները Արմեն եւ Արմինե Գրիգորյանները եւ Աղավնիկ Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ քաղցկեղ հիվանդությամբ տառապող, այս տարի վիրահատության ենթարկված Սարգիսը, Արմենն եւ Արմինեն կալանավորվել են դատական նիստերի դահլիճում՝ դատավճիռը հրապարակվելուց հետո:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31