
Լեւոն Գալստյանի խոսքերով՝ բազմաթիվ ահազանգեր են լինում պոչամբարների արտահոսքի եւ այլ լուրջ խնդիրների վերաբերյալ, սակայն ոչ մի պետական լիազոր մարմին չի փորձում ուսումնասիրություն կատարել, իսկ պետության արձանագրած խախտումներն ընդամենը վերաբերում են 1 ծառ կտրելուն, կամ 150 հազար դրամ տուգանքին. «Եթե մենք չկարդայինք, Խաչաղբյուր- 2 ՀԷԿ-ի փաստաթղթերը չնայեինք, ոչ ոք չէր իմանալու, որ այնտեղ մի աբսուրդ բան է կատարվելու: Լուրջ պետական կառավարման խնդիր կա: Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի ճիշտ հարկվելու դեպքում ոչ մի հանքարդյունաբերական ձեռնարկություն Հայաստանին պետք չի լինի: Ինչո՞ւ պետք է Զանգեզուրի կոմբինատը կամ Սոթքի ոսկու հանքը վճարի այնքան, հարկ, որքան ես՝ որպես ՀՀ քաղաքացի հարկատու, երբ ես ստեղծել եմ աշխատանք, ու աշխատում եմ, իսկ ինքը օգտագործում է իմ ու մնացած սերունդների ազգային հարստութունը: Ինչո՞ւ չպիտի 70-80% հարկ վճարի: Նույն վիճակում են ջրային, անտառային եւ մյուս ռեսուրսները: Թեղուտի հանքի դեպքում նույնիսկ տնտեսական հիմնավորում չկա, թե ինչո՞ւ պիտի հանքը բացեն, չկա հիմնավորւմ, թե որքան վնաս է հասցնելու տարիների, դարերի ընթացքում, եւ որքան օգուտ է բերելու, 200 միլիո՞ն դոլար, ես համաձայն չեմ, այդքան դրամաշնորհ տարվա մեջ կառավարությունը ստանում է տարբեր տեղերից»:
Քաղաքացիական նախաձեռնությունը վերջերս էլ Դիլիջանում Պարզ լճի հետ կապված էլ խնդիր է հայտնաբերել, որը եւս մեկ անգամ ապացուցում է, ըստ ակտիվիստների, որ վերահսկողութուն չկա, բնապահպանության նախարարությունն էլ չի աշխատում: Ակտիվիստները պարզել են, որ լճի մոտ դեռեւս 2006 թվականին հանգստյան գոտի է կառուցվել ու շահագործվում է, իսկ երբ նախարարությունից փորձել են փաստաթղթեր ստանալ շահագործողի մասին, պարզել են, որ այդ ընկերությունը շինթույլտվության համար փաստաթղթեր է ներկայացրել ընդամենն այս ամսվա 21-ին:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Բնապահպան ակտիվիստ Եղիա Ներսիսյանն էլ մի օրինակ բերեց, որ Թեղուտ համայնքը կարող է ապրել առանց հանքի շահագործման, տեղի պտուղ-բանջարեղենի ու նույնիսկ մեղրի հաշվին:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ


















































