«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին, որ այս տարի գերազանցեց արդյունավետության բոլոր ռեկորդները, այն կարծիքին է, որ տարին կարող էր իր համար ավելի լավ դասավորվել: «Ես ասել եւ միշտ ասելու եմ, որ թիմի արդյունքներն ավելի կարեւոր են, քան անհատ ֆուտբոլիստներինը: Իսկ մենք բոլոր տիտղոսները չենք նվաճել», – լրագրողներին ասել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման գլխավոր հավակնորդը: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: