Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Լիդերի մեջ այլեւս չեն տեսնում Փոքր Մհերի կամ Սասունցի Դավթի»

Դեկտեմբեր 26,2012 17:54 Share

«Ժառանգության» նախկին պատգամավոր, Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի կարծիքով՝

այսօր հասարակության մեջ լիդերի խնդիր կա, այն այժմ ձեւափոխված է. «Լիդերի մեջ այլեւս չեն տեսնում Փոքր Մհերի կամ Սասունցի Դավթի: Արդեն ավելի հասուն հայացքով են նայում, թե ով կարող է ի վերջո կառավարել, եւ ոչ թե իր վրա վերցնել ու ժողովրդին տանել իր հետեւից: Բացի այդ՝ երեւի Աստծո նախախնամությունն է, որ անդունդ չենք գլորվել մինչ հիմա»:

Ալավերդյանի խոսքով՝ քաղաքացիական հասարակությունը այժմ հասունացել է, ու 2012 թվականը քաղաքացիական հասարակության դիպվածներով եւ դեպքերով լի է եղել: Ըստ նրա՝ «Արդեն ունենք նոր որակի քաղաքացիական հասարակություն: Եվ այդ հասարակությունը կարողացել է ստեղծել այնպիսի մի լեզու, որով իրար հասկանում են կայացած սուբյեկտները: Համոզված եմ, որ ժամանակն է, որպեսզի քաղաքացիական հասարակությունը ոչ միայն Երեւանից դուրս գա, գնա դեպի խորքային վայրեր, այլեւ կարողանա Երեւանում էլ ստեղծել նոր շերտեր»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31