«Շիրակ կենտրոնի» «Երկկողմանի ծնողազուրկ երեխաներն ապրում են վարձով տնակում» տեսանյութում պատմել էինք Գյումրու «Ստրոմմաշինա» թաղամասի տնակային ավանում վարձով բնակվող երկողմանի ծնողազուրկ երեխաների մի ընտանիքի մասին: Երեխաներից փոքրը մանկուց հաշմանդամ է և մեծ քրոջ՝ 23-ամյա Վարդուհու խնամքի ներքո է, իսկ միջնեկը` 20 ամյա Արսենը, այս տարի ամռանն է վերադարձել զինվորական ծառայությունից:
Նրանք տնակի վարձը վճարում են անչափահաս եղբոր երկկողմանի ծնողազրկության թոշակով: Մեկ այլ` «Գյումրու տնակներում բնակվողներն առնետների ահից վախենում են գիշերները հանգիստ քնել» տեսանյութում անդրադարձել էինք Գյումրու նախկին «Կոմերտմիության այգում» տեղադրված տնակում իր երկու դպրոցահասակ երեխաների հետ բնակվող միայնակ մայր Թերեզա Միքայելյանի ընտանիքի ապրելակերպին: Տեսանյութում մայրը պատմում էր, որ գիշերները առնետների ահից չի կարողանում հանգիստ քնել, վախենում է, որ կրծողները կմտնեն տնակ ու կվնասեն քնած երեխաներին: Այս ընտանիքը ևս պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չէ:

Կարդացեք նաև


















































