Լրահոս
Օրվա լրահոսը

«Բալասանյանների ընտանիք» հիմնադրամը ևս երկու անօթևան ընտանիքների նվիրեց բնակարաններ

Դեկտեմբեր 29,2012 12:08

«Շիրակ կենտրոնի» «Երկկողմանի ծնողազուրկ երեխաներն ապրում են վարձով տնակում» տեսանյութում պատմել էինք Գյումրու «Ստրոմմաշինա» թաղամասի տնակային ավանում վարձով բնակվող երկողմանի ծնողազուրկ երեխաների մի ընտանիքի մասին: Երեխաներից փոքրը մանկուց հաշմանդամ է և մեծ քրոջ՝ 23-ամյա Վարդուհու խնամքի ներքո է, իսկ միջնեկը` 20 ամյա Արսենը, այս տարի ամռանն է վերադարձել զինվորական ծառայությունից:

Նրանք տնակի վարձը վճարում են անչափահաս եղբոր երկկողմանի ծնողազրկության թոշակով: Մեկ այլ` «Գյումրու տնակներում բնակվողներն առնետների ահից վախենում են գիշերները հանգիստ քնել» տեսանյութում անդրադարձել էինք Գյումրու նախկին «Կոմերտմիության այգում» տեղադրված տնակում իր երկու դպրոցահասակ երեխաների հետ բնակվող միայնակ մայր Թերեզա Միքայելյանի ընտանիքի ապրելակերպին: Տեսանյութում մայրը պատմում էր, որ գիշերները առնետների ահից չի կարողանում հանգիստ քնել, վախենում է, որ կրծողները կմտնեն տնակ ու կվնասեն քնած երեխաներին: Այս ընտանիքը ևս պետության կողմից բնակարանային փոխհատուցման ենթակա չէ:

Վերոհիշյալ տեսանյութերի www.shirakcentre.org կայքէջում և հայաստանյան մի շարք առաջատար էլեկտրոնային պարբերականներում հրապարակումից անմիջապես հետո Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի ղեկավարած «Բալասանյանների ընտանիք» հիմնադրամը քաղաքի կենտրոնական մասի բազմաբնակարանային շենքերից բնակարաններ նվիրեց այդ ընտանիքներին: Երկկողմանի ծնողազուրկ երեխաներին և երկու դպրոցահասակ երեխաներ խնամող միայնակ մորը ամանորյա տոների նախաշեմին Գյումրու գարեջրի գործարանի սեփականատեր Միսակ Բալասանյանի կատարած անակնկալ այցելության և բնարաններ նվիրելու մասին առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութերում:

www.shirakcentre.org

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31