Լրահոս
Օրվա լրահոսը

Իգլեսիասին ասել են, որ հայերն իրեն շատ են սիրում

Հունվար 09,2013 13:30

Խուլիո Իգլեսիասը կգա Երեւան եւ մարտի 18-ին համերգ կունենա Մարզահամերգային համալիրում: Այս մասին Aravot.am-ին հայտնեց համերգի պրոդյուսեր Արման Ծատուրյանը: Այս լուրը տեղադրված է նաեւ երգչի պաշտոնական կայքէջում:

Համերգը աշխարհահռչակ երգի 2013 թ. համերգային շրջագայության շրջանակներում է:  «Նա հայ ընկերներ ունի, որոնք ասել են, թե Իգլեսիասին այստեղ շատ են սիրում, ինքն էլ որոշել է համերգ ունենալ Հայաստանում»,- նշեց Արման Ծատուրյանը:  Նա հավելեց, որ  տոմսերը մատչելի կլինեն՝ սկսած 5000 դրամից, ինչը հնարավորություն կտա ցանկացողներին ներկա գտնվել միջոցառմանը, իսկ հրավիրատոմսեր համարյա չեն լինի:

Արման Ծատուրյանը  Aravot.am-ին  հայտնեց, որ ինքը որպես պրոդյուսեր ներգրավված է այլ նախագծերում եւս, որոնց արդյունքում հնարավոր է Հայաստան ժամանեն Ստինգը, Յանին, Մարկ Էնտոնին եւ ուրիշներ: Մանրամասները՝ տպագիր «Առավոտում»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031