Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վիգեն Սարգսյանի սանիկի պայմանագիրը չերկարացրին

Հունիս 15,2020 22:07

Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Արման Ծատուրյանը թողնում է Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենի պաշտոնը: Նա ծանուցվել է, որ իր հետ պայմանագիրը չի շարունակվելու:

Ի պատասխան Aravot.am-ի հարցին, թե որն է նրանից ազատվելու պատճառը` ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից ընդամենը հայտնեցին, որ Արման Ծատուրյանի հինգ տարվա աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է հունիսի  18-ին, եւ այդ հիմքով էլ ազատվում է զբաղեցրած պաշտոնից, կարգի համաձայն էլ հայտարարվելու է նոր մրցույթ:

Aravot.am-ը չկարողացավ կապվել Արման Ծատուրյանի հետ, քանի որ նա անջատել է իր հեռախոսը, բայց մեզ հայտնի է, որ պայմանագրի չերկարացվելու պատճառներից մեկն այն է, որ նա նախկինների հետ է ասոցացվում` Արման Ծատուրյանը պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի սանիկն է: Ի դեպ, հենց Արման Ծատուրյանի տնօրինության տարիներին է Պատկերասրահում բավականին աշխատանք կատարվել, նա թողել է ճոխ արտաբյուջե, իրականացրել մի շարք նախագծեր, իսկ  մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան  200-ամյակին նվիրված ցուցահանդեսի շնորհիվ պատկերասրահը գրանցել է ռեկորդային այցելություններ:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930