Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ անդամ. «Մնում է՝ Քենեդու սպանությունն էլ Բագրատյանի վրա բարդեն»

Հունվար 09,2013 19:31

 

Երբ ՀԱԿ անդամ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը հայտարարեց առաջիկա նախագահական ընտրություններում իր առաջադրման մասին, ՀԱԿ-ի տարբեր շրջանակներից սկսեցին խոսակցությունները, որ Բագրատյանը իշխանությունների հետ գործարքի մեջ է: Այժմ էլ շարունակվում են շրջանառվել խոսակցություներ, թե ընտրություններից հետո չի բացառվում, որ Հրանտ Բագրատյանը ստանձնի ՀՀ վարչապետի պաշտոնը:

Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով նախ ՀԱԿ-ում Հրանտ Բագրատյանի շուրջ ստղծված մթնոլորտին, ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն ասաց. «Այնպիսի տպավորություն է, որ եթե ՀԱԿ-ում ինչ-որ մեկը չի կիսում իրենց տեսակետը կամ տարաձայնություններ ունի իրենց քայլերի ու գաղափարախոսության առումով, սկսում են վերագրել իշխանական թեւին, ընդհուպ մինչեւ երկրի դավաճանության: Եթե մի քիչ չամաչեն, երեւի կփորձեն Քենեդիի սպանությունն էլ բարդել տվյալ անձի վրա: Ես ոչ մի խնդիր, մտադրություն կամ նպատակ չունեմ Բագրատյանի անձը պաշտպանելու, բայց հետադարձ հայացք գցելով՝ նման տպավորություն եմ ստանում. ցանկացած քաղաքական գործիչ, որը չի կիսում իրենց մոտեցումները կամ դուրս է գալիս, ՀԱԿ-ի՝ ակտիվ քաղաքական գործունեություն ծավալող անձինք սկսում են նրան պիտակավորել, մեղադրանքներ հնչեցնել, ինչը, ըստ իս, քաղաքական առումով այդքան էլ իրենց համար նպատակահարմար չէ»:

Ինչ մնում է Հրանտ Բագրատյանի՝ ՀՀ վարչապետ նշանակվելուն, Հովհաննես Սահակյանը հստակ կարծիք չարտահայտեց. «Եկեք հավանականությունների տեսություններով կամ բացասման բացասմամբ չզբաղվենք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031