Լրահոս
Օրվա լրահոսը

Փրկարարները մեքենաները դուրս են բերել երթևեկելի մաս

Հունվար 11,2013 11:13

Հունվարի 10-ին, ժամը 11.05-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ-Տրետուք ավտոճանապարհին ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ար­գե­լա­փակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր  մեկնած հրշեջ-փրկարարները ավտոբուսը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

***

Հունվարի 10-ին, ժամը 12.56-ին ահազանգ է ստացվել, որ Արագած-Շենավան ավտոճանապարհի 1-ին կմ-ում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և արգելափակվել ձնակույտի մեջ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ամենագնաց ավտոմե­քե­նան:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

***

Հունվարի 10-ին, ժամը 13.54-ին ահազանգ է ստացվել, որ Ցողամարգ-Ամասիա ավտո­ճանապարհին «Նիսսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ար­գե­լափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ամենագնաց ավտոմե­քե­նան:

Ճանապարհի անանցանելիության պատճառով հրշեջ-փրկարարները մնացած ճանապարհահատ­վածը (1 կմ) շարունակել են ոտքով:

Ավոտմեքենայի 5 ուղևորներին ամենագնաց ավտոմե­քե­նայով տեղափոխել են Բանդիվան գյուղ:

 ***

Հունվարի 10-ին, ժամը 19.21-ին ահազանգ է ստացվել, որ Ապարան-Քուչակ ավտոճանա­պարհին ավտոմեքենաներ են հայտնվել ձնակույտի մեջ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ ձնաբքի պատճառով առաջացել է խցանում (մոտ 200 ավտոմեքենա):

Հրշեջ-փրկարարների և «Ապարանի ճանշինա» ՓԲԸ-ի աշխատակիցների ուժերով ավտոմեքենաները դուրս են բերվել ճանա­պար­հի երթևեկելի մաս և շարունակել ընթացքը:

 ***

Հունվարի 10-ին, ժամը 20.51-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Արա-Լուսակերտ ավտոճանապարհին ձնաբքի պատճառով ավտոմեքենաներն արգելափակվել են:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարների օգնությամբ ավտոմեքենաները դուրս են բերվել արգելափակումից և շարունակել ընթացքը:

***

Հունվարի 10-ին, ժամը 21.19-ին մի շարք քաղաքացիներից ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին` Մեծ Պառնի-Հարթագյուղ ճանապարհահատվածում, արգելափակվել են ավտոմեքե­նա­ներ:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031